Գյումրիում գնացքի տակ երիտասարդ տղա է ընկել ու մահացել. լուսանկարներ «ԳԱԼԱ»
24/07/2014 23:12
Նմանատիպ
Galatv.am-ը գրել է.
Րոպեներ առաջ Գյումրիում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի մուտքի մոտ՝ Երեւանյան խճուղու հատվածում գնացքի տակ է ընկել մի երիտասարդ ու մահացել:
Այս տեղեկությունը մեր լրագրողի հետ զրույցում հաստատել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը:
«Ասում են գնացքն անցել է վրայով, ոտքն է կտրվել ու մահացել է, հիմա փրկարարները դեպքի վայրում են, աշխատում են, այս պահի դրությամբ այլ մանրամասներ հայտնի չէ», – ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշեց փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը:
Ամբողջությամբ՝ սկբնաղբյուրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում