Սեպտեմբերի 1-ից Վրաստանը թևակոխում է պատասխանատու փուլ

Սեպտեմբերի 1-ից  Վրաստանը թևակոխում է պատասխանատու փուլ

2014թ-ի սեպտեմբերի մեկին մեր երկիրն անցնում է չափազանց պատասխանատու էտապի՝ մենք անցնում ենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման էտապին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

Ինչպես տեղեկացրել է վարչապետը, այդ պարտականությունների կատարումը առաջնային է Վրաստանի համար:

«Ասոցացման համաձայնագրի կատարումը վերաբերում է երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական կյանքի մի ամբողջ սեկտորի: Համապատասխանաբար, մեծամասշտաբ ռեֆորմները կնպաստեն մարդու իրավունքներին ավելի խստացված կերպով հետևելուն, ժողովրդավարության խորացմանը և տարածաշրջանային համագործակցությանը, կայուն միկրոտնտեսական միջավայրի ձևավորմանը և բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը: Ելնելով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից՝ պատրաստվում ենք տեղական օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ-ի հետ», – հայտարարել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում