ԱՄՆ-ում վթարային վայէջք կատարած ինքնաթիռի հետևանքով անցորդ է մահացել
28/07/2014 10:39
Նմանատիպ
«Ութամյա աղջիկը ստացել է ծանր վնասվածքներ և տեղափոխվել է հիվանդանոց »: Մեկ շարժիչանի Piper PA-28 Cherokee ինքնաթիռը վթարային վայէջք է կատարել Ֆլորիդայի ծովափերից մեկում և մահացու հարված է հասցրել մի տղամարդու, ով այդ ժամանակ զբոսնում էր իր աղջկա հետ: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
«Տղամարդը մահացել է, ութամյա աղջիկը ծանր վնասվածքներ է ստացել և հասցվել է հիվանդանոց», —նշվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև , որ ինքնաթիռի օդաչուն և երկու ուղևորները չեն տուժել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում