Ստամբուլյան մզկիթներում են պատրաստում ադրբեջանցի ջիհադիստներին

Ստամբուլյան մզկիթներում են պատրաստում ադրբեջանցի ջիհադիստներին

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը գրավել է Ստամբուլի գրեթե բոլոր մզկիթները, որտեղ Ադրբեջանի քաղաքացիներին պատրաստում է Սիրիա պատերազմի ուղարկելու համար: Ինչպես տեղեկացնում է Haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ին, այդ մասին հայտարարել է կրոնական շարժումներից մեկի առաջնորդ Հասան Կանալլին:

Նրա խոսքերով, ԻԼԻՊ-ն իր ենթակայության տակ է վերցրել մի շարք մզկիթներ Գատիհի, Ատաշեխիրի, Էսենյուրտի և Բաղչալարի շրջաններում: Ադրբեջանի երիտասարդությունն այդ մզկիթներում է կարգավորումներ ստանում, որից հետո նրանց ուղարկում են Սիրայում կռվելու:

«Իշխանություններն անգործունեության են մատնված, և մենք պատրաստվում ենք ինքներս ապահովել մեր համայնքի բնակչության անվտանգությունը: Մենք հանդիպում էինք խնդրել ներքին գործերի նախարարի հետ, սակայն տաս օր է նա չի պատասախնում մեր խնդրանքին », – ասել է Կանալտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում