Հակառակորդը ծուղակն է ընկել և բազում զոհերով նահանջել

Հակառակորդը ծուղակն է ընկել և բազում զոհերով նահանջել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս գիշեր ադրբեջանցիների դիվերսիոն հարձակումներ են տեղի ունեցել, որոնք թշնամու համար ողբերգական ավարտ են ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն իսկ հայտնում են 8-10 զոհերի մասին։

Times.am-ի տվյալներով, իրականում ադրբեջանական բանակն առնվազն 14 զինծառայող է կորցրել։ Եվս 24-25 հոգի վիրավոր նահանջել են։ Նշենք, որ զոհերի մեծ մասն ադրբեջանցիները ունեցել են Արցախի հյուսիս-արևելյան սահմանին. թշնամու դիվերսիոն խումբն ընկել էր հայ դիրքապահների պատրաստած ծուղակը։ Մնացած ադրբեջանցիները ոչնչացվել են սահմանի տարբեր հատվածներում։

Ըստ մեր տեղեկությունների, հայկական կողմը կորուստներ չունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում