Պաշտոնական Վաշինգտոնը մտահոգված է Լեյլա Յանուսի ձերբակալությամբ
Նմանատիպ
Պաշտոնական Վաշինգտոնը լուրջ անհանգստություն է հայտնել ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ Լեյլա Յունուսի ձերբակալությամբ և նրա ամուսնու’ Արիֆ Յունուսի նկատմամբ քրեական հետապնդությամբ, որոնց պետական դավաճանության, խարդախության եւ հարկերից խուսափելու հանցանքներ են վերագրվում:
Հուլիսի 31-ին ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մարի Հարֆը հայտարարել է, որ «հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու’ Արիֆ Յունուսի դեմ քրեական մեղադրանքները լուրջ անհանգստություն են առաջացնում և վկայում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության խաղաղ գործունեության հետագա սահմանափակման մասին: Այդ մեղադրանքները, երևում է, կապված են ժողովրդական դիվանագիտության ծրագրերում նրա մասնակցության հետ, որոնք ուղղված են տարածաշրջ անում լարվածության նվազեցմանը եւ վստահության ձեւավորմանը: Մենք Ադրբեջանի կառավարությանը համառորեն կոչ ենք անում հարգել իր քաղաքացիների հիմնարար իրավունքները, ապահովել ազատ արտահայտվելու նրանց իրավունքը, որոնք երաշխավորված են երկրի միջազգային պարտավորություններով», -ասել է Մարի Հարֆը:
Նույն օրը Յունուսների ընտանիքի դեմ քրեական մեղադրանքները դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը:
«Յունուսների ընտանիքի դեմ առաջադրված մեղադրանքները զայրացուցիչ են… Լեյլան և Արիֆը երկար ժամանակ ժողովրդական դիվանագիտության ծրագրերի շրջանակում շփվում են Հայաստանի հետ: Այդ պատճառով նրանց դեմ լրտեսության մեջ մեղադրանքներն աբսուրդ են: Մենք Ադրբեջանի կառավարությունից պահանջում ենք հանել այդ մեղադրանքները և դադարեցնել Ադրբեջանում ընդդիմության, քաղաքացիական հասարակության եւ լրագրողների դեմ կոորդինացված արշավը, որոնք խաղաղ կերպով իրագործում են ազատ խոսքի և ազատ ժողովների իրենց իրավունքը», -ասվում է Հաձնաժողովի համանա խագահներ Բեն Կարդենի և Քրիստոֆեր Սմիթի հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում