Ադրբեջանում լրագրողների ռազմական հավաք կանցկացվի

Ադրբեջանում լրագրողների ռազմական հավաք կանցկացվի

Ադրբեջանում մոտ ժամանակում լրագրողների ռազմական հավաք պետք է անցկացվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով AzeriDefence-ը, հավաքին հրավիրվելու են ռադիոհեռուստատեսությունների, թերթերի, հանդեսների եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում աշխատող տղամարդ լրագրողներ: Հավաքն անցկացվելու է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվերով’ Ադրբեջանի մոբիլիզացիայի եւ զորակոչի պետական ծառայության կողմից և տևելու է 10 օր: Ռազմական հավաքին առանց բացառության պետք է մասնակցեն ինչպես գլխավոր խմբագիրներ, այնպես էլ շարքային լրագրողներ:

Հավաքն անցկացվելու է ճակատային գծին մոտ հրաձգարաններից մեկում’ դաշտային զինավարժությունների պայմաններում: Միեւնույն ժամանակ լրագրողների համար անցկացվելու են ռազմական վիճակում եւ մոբիլիզացիայի ժամանակաշրջանում մամուլի ու լրագրողներիր գործունեության թեմայով վարժանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում