Քիչ առաջ Արցախում կասեցվել է ադրբեջանցիների հերթական դիվերսիան

Քիչ առաջ Արցախում կասեցվել է ադրբեջանցիների հերթական դիվերսիան

Օգոստոսի 2-ին, ժամը՝ 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը:

Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից՝ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը ետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ սպանված ասկյար:

Դեպքի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում