Անհանգստացած Ուորլիքը նախագահների շուտափույթ հանդիպման հույս ունի

Անհանգստացած Ուորլիքը նախագահների շուտափույթ հանդիպման հույս ունի

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատասխանել է ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցերին ‘ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման հետ:

Նա նշել է, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական եղանակով. «Առաջին հերթին թույլ տվեք ցավակցություններս հայտնել սպանվածների հարազատներին: Ես շատ անհանգստացած եմ շփման գծում մեծաթիվ զոհերի մասին հայտարարություններից: Այդ միջադեպերը հարված են հասցնում կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված ջանքերին, և ես կոչ եմ անում կողմերին միջոցառումներ ձեռք առնել’ հետևելու հրադադարի պահպանման ռեժիմին»:

Ուորլիքն ընդգծել է, որ համանախագահներն ակտիվորեն աշխատում են կողմերի հետ’ հասնելու հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը. «Մինսկի խումբը հանդիսանում է կողմերի համար ընդունելի միակ միջնորդական ձևաչափը:Մենք շարունակում ենք մեր մասնավոր այցերը տարածաշրջան, ինչպես նաև աշխատում ենք բարձրագույն մակարդակում հասնելու կոնֆլիկտի լուծմանը:Հուսով եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնվեն հանդիպել մոտ ապագայում և կքննարկեն հանգուցային հարցեր: Եթե կողմերն իսկապես ցանկանուամ են լուծել կոնֆլիկտը, նրանք պետք է ընդունեն Շվեյցարիայի առաջարկը համանախագահների հետ միասին սկսել բանակցային գործընթացի կառուցումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում