Էրդողանը երազում է թաղվել Ստամբուլում

Էրդողանը երազում է թաղվել Ստամբուլում

Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երազում է թաղված լինել Ստամբուլում: Էրդողանը հայտարարել է օգոստոսի 10-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում երեկ Ստամբուլի Մալթեփե շրջանում կազմակերպված միտինգի ժամանակ:

Թուրքիայի պետական օրհներգից հատված արտասանելուց հետո Էրդողանը միտինգի մասնակիցների առաջ հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ:

«Ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս: Եթե Ալլահը կամենա’ ես ցանկանում եմ թաղվել իմ ծննդավայր Ստամբուլում: Այս քաղաքում թաղվելն իմ մեծագույն ցանկությունն ու ամենամեծ կտակն է», -ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում