Վրաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացմամբ

Վրաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացմամբ

Վրաստանը հույս ունի, որ վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը շուտափույթ կվերացվի: Այդ մասին կիրակի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն:

Նրա խոսքերով, քաղաքակիրթ աշխարհը ևս մեկ ապասառեցված կոնֆլիկտի կարիք չունի:
«Մենք մեծ անհանգստությամբ ենք հետևում, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ես միանգամայն համոզված եմ, որ մեր տարածաշրջանը և աշխարհը ևս մեկ ապասառեցված հակամարտության ևս մեկ լարվածության օջախի կարիք չունի, այդ պատճառով էլ համոզված եմ, որ երկու երկրների ղեկավարները ընդհանուր լեզու կգտնեն և կկարողանան հակամարտության լուծումը տեղափոխել խաղաղ կարգավորման դաշտ »,- ընգծել է Վրաստանի ԱԳՆ-ի ղեկավարը:

Փանջիկիձեն հատկապես անհանգստացած է սահմանային երկկողմանի կորուստներով:
«Որքանով ես եմ տեղյակ արդեն իսկ նշանակվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը և դա ինձ հույս է տալիս, որ կոնֆլիկտը կլուծվի » ,- հայտարարել է Փանջիկիձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում