Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր լեզու կգտնեն.Մարգվելաշվիլի

Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր լեզու կգտնեն.Մարգվելաշվիլի

Վրաստանի իշխանությունները համոզված են, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր լեզու կգտնեն և համաձայնության կհասնեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին’ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում տիրող դրությունը:

«Վրաստանի իշխանություններն անհանագստացած են մեր երկու եղբայր ժողովուրդների միջև առաջացած իրավիճակով: Ես ցանկանում եմ միանալ իրավիճակի և տարածաշրջանի ապաէսկալացմանն ուղղված կոչերին:Դա մեծ կարևորություն ունի, ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:Տարածաշրջանում կայունությունը կարևոր է մեր բոլորի համար: Երկու երկրների միջև երկխոսությւոնը պետք է շարունակվի և ես համոզված եմ, որ նրանք ընդհանուր լեզու կգտնեն»,- Մարգվելաշվիլու խոսքերն է փոխանցում Գրուզիա օնլայնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում