Սոչիում Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն կընդունվի.Լավրով
Նմանատիպ
«ԵԱՀԿ Մինսկի խումբը քիչ ջանքեր չի գործադրում, որպեսզի ղարաբաղյան կոնֆլիկտի կողմերը հակամարտության քաղաքական կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ ընդունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Իտար-Տասսսը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ի վերջո այս շաբաթ մեր նախագահն առանձին հանդիպում կունենա Հայաստանի, իսկ հետո Ադրբեջանի նախագահների հետ, իսկ երբ նրանք բոլորը հայտնվեն նույն վայրում , չեն կարող խուսափել Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությունից: Իսկ թե դա ինչպես կկազմակերպվի, կախված է մեզանից»,- հայտարարել է ռուս դիվանագետը:
Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների հետ կխոսենք այս մասին,թե ինչպես կարող ենք մեր կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներ կողմից նպաստել վստահության ամրապնդմանը և բախման ռիսկերի մեծացմանը, ավելացրել է Լավրովը:
Լավրովը նշել է, որ Մինսկի խումբը քիչ ջանքեր չի գործադրում, որպեսզի խնդրի կարգավորմանն ուղղավծ փաթեթ մշակվի, սակայն կան որոշ խոչընդոտներ փաստաթղթի հետ կապված: Նա ընգծել է այնպիսի պայմանների ներառումը, որն ընդունելի կլինեն, ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանական կողմից համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում