Կազիմիրով. նախագահների հանդիպումը պետք է զորքերին զորամասեր վերադարձնի. News.am

Կազիմիրով. նախագահների հանդիպումը պետք է զորքերին զորամասեր վերադարձնի. News.am

News.am-ը գրել է.

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը պետք է զորքերին զորամասեր վերադարձնի: Նման կարծիք հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:

Այն մասին հարցին, թե ինչով է պայմանավորված հակամարտության սրումը եւ կարող է այն անդառնալի բնույթ ունենալ, դեսպանը հայտարարել է, որ չի ցանկանում հավատալ, թե կունենա. «Բանն այն է, որ այս կոնֆլիկտում միջադեպերն արդեն հաճախակի էին դարձել: Ընդհանուր իրավիճակն է պատճառը: Բանն այն է, որ տանուլ տալով մարտական գործողությունները 20 տարի առաջ, Ադրբեջանի ղեկավարությունը փոխզիջումներ որոնելու փոխարեն, պայքարելով ընդդեմ բռնազավթման, ցավոք, քիչ ջանք չի թափում, որպեսզի ամրապնդի ներկայիս ստատուս-քվոն: Այս միջադեպերի նախաշեմին Բաքվի հենց այս քաղաքականությունն է»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում