Ադրբեջանական բանակը երկու զինվոր է կորցրել
05/08/2014 11:07
Նմանատիպ
Այսօր գիշեր ադրբեջանական բանակի կորուստների թիվն ավելացել է ևս երկուսով: Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, դեպքերը ինքնասպանություններ են: Տեղեկացվում է, որ օգօստոսի 5-ի գիշերը տարբեր զորամասերում ծառայող երկու զինվոր ինքնասպան են եղել ՝ կրակելով իրենց վրա: Նրանցից մեկը 19-ամյա Սամեդով Մուրադ Մախիր օղլուն է, իսկ մյուսը 22-ամյա Մամեդով Ջավիդ օղլուն է:
Ինչպես տեղեկացնում է Voskanapat.info-ն, վերջին օրերի իրավիճակը ստիպում է կարծել, որ ադրբեջանցի զինվորները մահացել են արցախյան սահմաններ կատարած դիվերսիաների հետևանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում