ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է հայ-ադրբեջանական, արցախա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակով
Նմանատիպ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել վերջին օրերին հայ-ադրբեջանական և արցապա-ադրբեջանական սահմանին տիրող դրության վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և այլ միջազգային գործընկերների կողմից արտահայտված խորը անհանգստությունը՝ կապված շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կտրուկ ավելացման հետ: Այս ամենը վերջին օրերին դարձել է բազում զոհերի պատճառ:Նա կոչ է անում բոլոր կողմերին հարգել հրադադարի պահպանման ռեժիմը, զերծ մնալ հետագա բռնություններից և շուտափույթ զվաղվել կոնֆլիկտի ապաէսկալացիայով և շարունակել երկխոսույթւոնը՝ հասնելու խնդրի խաղաղ, քաղաքակն ճանապարհով կարգավորմանը:
Գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի և Լեռնայի Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ լուծման ուղղված բոլոր կողմերի ջանքերին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում