Մեծ Բրիտանիան ևս հայտնում է իր անհանգստությունը

Մեծ Բրիտանիան ևս հայտնում է իր անհանգստությունը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարությւոն է տարածել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով դրության սրման վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մեծաքանակ զոհերի և ծանր տեխնիկայի մասին տեղեկատվությունը խոսում է այն մասին, որ սա հրադադարի ռեժիմի խախտման ամենամասշտաբային փորձն է վերջին 20 տարիների ընթացքում: Մեծ Բրիտանիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանին անհապաղ միջոցառումներ ձեռնարկել հրադադարի պահպանման ռեժիմի հետ կապված»:

Հայտարարության մեջ Մեծ Բրիտանիան ցավակցություն է հայտնում երկու կողմերի զոհերի կապակցությամբ և կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանին Մինսկի խմբի համանախագահների հետ միասին աշխատել՝ հասնելու  կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում