ՆԱՏՕ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել լարվածությունը

ՆԱՏՕ-ն կոչ է անում  Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել լարվածությունը

ՆԱՏՕ-ն անհանգստացած է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում հարաբերությունների լարմամբ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարելէ ՆԱՏՕ-ի՝ Հարավային Կովկասի գործերով համակարգող Ուիլյամ Լաուն:

Լաուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ լուծման կողմնակից: Նա ընգծել է, որ լարվածության ավելացումը սպառնում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի կայունությանը, և երկու կողմերը պետք է միջոցառումներ ձեռք առնեն լարվածության թուլացման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում