Սաակաշվիլուն նոր մեղադրանք են առաջադրել

Սաակաշվիլուն նոր մեղադրանք են առաջադրել

Վրաստանի գլխավոր դատախազությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նախկին վարչապետ Վանո Մեհրաբաշվիլիի նկատմամբ նոր մեղադրանքներ է առաջադրել 2005թ-ին պատգամավոր Վալերիի Գելաշվիլուն ծեծի ենթարկելու մեղադրանքով:

«Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն մեկնաբանել է դատխազության այդ որոշումը:
Դատախազությունն իր գործն է կատարում:Քանի գործով նա ապացույցներ ունենա, այնքան էլ գոծեր էլ նա կհարուցի»,- հայտարարել է Փանջիկիձեն:

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 29-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը գործ էր հարուցել Սաակաշվիլու դեմ և սա արդեն երկրորդն է: Սաակաշվիլուն ծանուցագիր են ուղարկել՝ ներկայանալու դատարան, սակայն վերջինս ԱՄՆ-ում է և մերժել է դատարանի պահանջը: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge կայքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում