Տանկային բիաթլոնում Հայաստանի թիմը երկրորդն է (տեսանյութ)

Ռուսաստանում անցկացվող Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության առաջին օրվա արդյունքներով Հայաստանի թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ առաջին տեղը զիջելով ռուսական թիմին: Լավագույն եռյակը եզրափակում է Ղազախստանը:

ՌԴ-ում անցկացվող մրցաշարի գլխավոր մրցավար, գեներալ-լեյտենանտ Յուրի Պետրովը նշել է, որ Ռուսաստանը գրանցել է 26 րոպե 39 վայրկյան արդյունք:

Հայաստանի թիմի ցուցադրած արդյունքը եղել է 28 րոպե 58 վայրկյան, իսկ Ղազախստանինը՝ 29 րոպե 53 վայրկյան:

Պետրովի խոսքով՝ առանց տուգանային ժամանակի ելույթ են ունեցել երեք հավաքականներ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Չինաստանի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում