ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձը կնշվի տոնական մեծ միջոցառումներով
Նմանատիպ
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են միջոցառումների նախապատրասության հետ կապված մի շարք հարցեր:
Տոնական օրերին տարաբնույթ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում և բոլոր շրջաններում: Կկազմակերպվեն պաշտոնական ընդունելություններ և պարգևատրման արարողություն:
Արցախի ուսումնական հաստատություններում 2014-2015 ուստարվա առաջին պարապմունքը կնվիրվի ԼՂՀ հռչակման օրվան. արիության դասին կմասնակցեն պատգամավորներ, կառավարության անդամներ, Արցախյան գոյամարտի վետերաններ: Շուշիում կբեմադրվի Ա. Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան: Համերգային և մարզական միջոցառումներ և ժողովրդական զբոսահանդեսներ կկայանան մայրաքաղաքում և շրջկենտրոններում: Տոնական միջոցառումները կավարտվեն սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում’ համերգով և հրավառությամբ:
Նիստի ավարտին Արթուր Աղաբեկյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարականներ է տվել’ միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում