ՈւԵՖԱ-ն արգելել է ադրբեջանական ակումբին սև թևկապերով դաշտ դուրս գալ

ՈւԵՖԱ-ն արգելել է ադրբեջանական ակումբին սև թևկապերով դաշտ դուրս գալ

ՈՒԵՖԱ-ն արգելել է ադրբեջանական « Ղարաբաղ» թիմին ավստրիական «Զալցբուրգ» ակումբի հետ հանդիպման ժամանակ դաշտ դուրս գալ սգո թևկապերով: Այս մասին տեղեկացնում ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ակումբը, որն, ըստ ադրբեջանական կողմի ներկայացնում է Աղդամ քաղաքը, որը պատերազմի ժամանակ ազատագրվել է հայ մարտիկների կողմից, խնդրանքով դիմել էր ՈՒԵՖԱ-ին՝ թույլ տալու դաշտ դուրս գալ սև թևկապերով՝ ի նշան զոհված ադրբեջանական զինծառայողների:

Սակայն միջազգային կազմակերպությունը որոշել է, որ դա քաղաքական խնդիր է և ոչ մի կերպ կապված չէ սպորտի հետ, ուստի մերժել է ֆուտբոլային ակումբի դիմումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում