Այսօր երկար սպասված զանգ ստացա՝ տղաս էր զորամասից, ասեց, որ բարձրանում է դիրքեր

Այսօր երկար սպասված զանգ ստացա՝ տղաս էր զորամասից, ասեց, որ բարձրանում է դիրքեր

Աստղիկ Պետրոսյան Սոֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր երկար սպասված զանգ ստացա՝ տղաս էր զորամասից, ասեց, որ բարձրանում է դիրքեր:
Այդ պահին, մեքենայով, կարմիր լույսի տակ կանգնած էինք, խաչմերուկում: Ոստիկանական մեքենան աջից մոտեցավ ասեց ,- Խաչմերուկը անցեք կանգնեք:

Երբ կանգնեցինք ասեցի որ, գիտեք տղաս սահմանին է, կարևոր զանգ էր, ու չպատասխանել հնարավոր չէր:

Կարճ ասած, այս ամենից հոգիս ծանրացավ տխրությամբ, տվածս գումարի համար չափսոսացի, (պարզ էր, որ օրենքը խախտել ես, պետք է պատասխան տալ)…. այլ նրա համար, որ ասեցի ինձ համար այդքան կարևոր մարդու, նրա գտնված վայրի… մի խոսքով ցավացի ինքս ինձ ու իմ ասածի համար…

Ես անցնում էի Երևանյան փողոցներով, բայց ներքուստ մասնատված իմ էությունը շատ հեռուներում էր՝ ամայի ու չորահող սահմանին:

Ասածս որն է՝ մենք ամենքս ապրում ենք ՄԵՐ աշխարհում, և քո ապրածն ու չապրածը ոչ մեկին հետաքրքիր չի……

Հետևեք մեզ նաև Telegram-ում