Հերոս Նորայր Քամալյանը պատմում է մանրամասներ. տեսանյութ. «Առաջին լրատվական»

Հերոս Նորայր Քամալյանը պատմում է մանրամասներ. տեսանյութ. «Առաջին լրատվական»

1in.am-ը գրել է.

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հարձակման արդյունքում զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994 թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը: Նորայր Քամալյանը անզեն ձեռնամարտի էր բռնվել զինված հակառակորդի հետ:

«Առաջին լրատվական»-ին հերոս զինծառայողը պատմել է, թե ինչ է իրականում տեղի ունեցել. «Չորս հոգով գնում էինք մի շաբաթվա պրոդուկտի, մետրուկես աջի վրա իրենք նստած էին, հենց հասանք իրենց կողք, միանգամից սկսեցին կրակել, հելան կանգնեցին, սկսեցին խնդալը, ես էլ միանգամից հարձակվեցի վրեն, սկսեցի կռվել, հետո երկուսով եկան վրես, որ գոռացի, երեքով էին խփում, ես էլ էի խփում, թողին փախան, մեկը բաքսյոր էր, երեսիս էր խփում, հետո երկուսով սկսեցին խփել, հելա կանգնեցի, տեսա երկու ընկերս այլևս չկան, մեռած են: Վազեցի պոստ, օգնություն խնդրեցի»,- պատմեց Նորայրը՝ հավելելով, որ հակառակորդը չորս հոգով էր, իրենք էլ էին չորս հոգով, մեկը վախից հետ է գնացել, իսկ երկուսն էլ խփել են:

Հերոս զինվորը նշեց, որ ինքը մեծ պատասխանատվությամբ և սիրով է մեկնել ծառայության: Չորս ամիս էր մնացել զորացրվելուն: Անկեղծորեն խոստովանում է, որ այս մեկուկես տարվա ընթացքում երբևէ լարվածություն չի նկատել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում