«Ժառանգություն» կուսակցության ստորաբաժանման ղեկավարը ջոկատ է կազմել

«Ժառանգություն» կուսակցության ստորաբաժանման ղեկավարը ջոկատ է կազմել

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժառանգություն» կուսակցության Մասիսի ստորաբաժանման ղեկավար Նուբար Հակոբյանը ( Nubar Hakobyan), կուսակցության անդամների հետ միասին կազմավորելով ջոկատ, ներկայացել է Մասիսի զինկոմիսարիատ և հայտնել 1-ին գիծ մեկնելու պատրաստակամություն մասին, սակայն զինկոմիսարիատից պատասխանել են, որ նման հրաման չունեն և անհրաժեշտություն չկա….

Նուբար ջան, քո հետ ինչքան շփվել եմ միայն ուժ եմ ստացել, խելացի խորհուրդներովդ հարստացել եմ, հիմա էլ նույն զգացողությունը կա, ես քզի մեռնիմ…

Կարծում եմ դրա կարիքը դեռ չկա, բայց որ եղավ, կողքդ ենք լինելու, ու ոչ միայն գնալու ենք 1-ին գիծ, այլ միգուցե -1

Մի խոսքով, քո ու կողքիդ կանգնած տղերքի ցավը տանեմ…

Հ.Գ. կներես, որ ֆեյսբուքում բերանբացություն արեցի

Հետևեք մեզ նաև Telegram-ում