Ադրբեջանական բանակում զինվոր է վիրավորվել

Ադրբեջանական բանակում զինվոր է վիրավորվել

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տվյալներով, ադրբեջանական բանակի զինվորներից մեկը վիրավորվել է: Միջադեպը տեղի է ունեցել հակամարտ զորքերի սահմանային հատվածում տեղակայված զորամասերից մեկում:

20-ամյա զինվոր Ֆարհադ Ազադ օղլու Ռագիմովը ստացել է թեթև հրազենային վնասվածք: Բժիշկները բավարար են գնահատում նրա վիճակը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում