Ամերիկյան ռազմական հածանավը մտել է Սև ծովի ջրերը

Ամերիկյան ռազմական հածանավը մտել է Սև ծովի ջրերը

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Ticonderoga դասի Vella Gulf հածանավը մտել Է Սև ծովի ջրատարածք: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմը: Անձնակազմի խնդիրն է «խաղաղության և կայունության ապահովումը տարածաշրջանում», ավելի վաղ ճշտել Է Միացյալ Նահանգերի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայության ուժեղացումը Եվրոպայում մեզ թ ույլ է տալիս մեր դաշնակիցների և գործընկերների հետ աշխատել ռազմածովային ուժերի մարտական պատրաստության մակարդակի բարձրացման վրա, որոնք ունակ լինեն պահպանելու տարածաշրջանի անվտանգությունը»,- նշված Է փաստաթղթում:

Vella Gulf-ն ավելի վաղ մի քանի անգամ ժամանակավորապես եղել Է Սև ծովում, այդ թվում այս տարվա մայիսի 9-ին: Ticonderoga տիպի հածանավերը զինված են Tomahawk հրթիռներով, ASROC հականավային հրթիռներով, ինչպես նաև Standart 2 և Standart 3 զենիթային կառավարելի հրթիռներով (ընդամենը 122 հրթիռ): Հածանավում բազավորված են երկու բազմանպատակային ուղղաթիռներ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում