Հայտնի է ռուսական պատասխան սանկցիաների ցուցակը

Հայտնի  է ռուսական պատասխան սանկցիաների ցուցակը

Ռուսական կառավարությունն արգելել է խոզի, տավարի, թռչնի, պանրեղենի,մրգերի և կաթի ներմուծումը ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից, Նորվեգիայից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ռուսաստանը լիակատար արգելք է դնում տավարի, խոզի, թռչինի, պանրեղենի, մրգերի, բանջարեղենի, կաթի և կաթնային ուտելիքների, ձկնեղենի ներմուծման վրա»,- հայտարարել է Մեդվեդևը կառավարության նիստից առաջ:

Սահմանափակումները կգործեն օգոստոսի 7-ից` մեկ տարի ժամկետով: Էմբարգոն, Մեդվեդևի խոսքերով, չի վերաբերում մանկական սննդին: Ապրանքների քանակը, որոնց ներմուծումը կսահմանփակվի, արդեն իսկ հրապարակվել է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում : Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում