Պուտինի ստորագրմանը կներկայացվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը
07/08/2014 13:30
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը կներկայացնի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքէջը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցն ընդգրկված է Ռուսաստանի կառավարության օգոստոսի 7-ի նիստի օրակարգում:
«Միացման պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի Հանրապետության’ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանների մասին»,- նշվում է հաղորդագրությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում