Ադրբեջանում «Բաքվի գարուն» նոր քաղաքական կուսակցություն է ստեղծվում

Ադրբեջանում «Բաքվի գարուն» նոր քաղաքական կուսակցություն է ստեղծվում

Ադրբեջանի կոռումպացված եւ թալանչի իշխանությունների դեմ այս տարվա փետրվարից սկսած բողոքի ալիքի ակտիվիստները հայտարարել են ցենտրիստական քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին:

Այս մասին հայտնում է fineko/abc.az լրատվական գործակալությունը’ հղում կատարելով խմբի պաշտոնական ներկայացուցիչ Էմիլին (Բաքվեցի): Խումբը հայտարարել է, որ մտադիր է նոր ստեղծվող կուսակցությունը կոչել «Բաքվի գարուն», որը պետք է լինի «նոր տիպի կուսակցություն»:

«Այսօր մեր խնդիրը հանդիսանում է մեր շարքերը մինչեւ հազար անդամ լրացնելը, որը նվազագույն պահանջ է կուսակցությունը պաշտոնապես գրանցելու համար: Այդ մակարդակին հասնելուց հետո մենք կհավաքենք մեր բոլոր անդամներին եւ կքննարկեն կուսակցության գաղափարախոսությունը եւ կլուծենք կազմկակերպչական հարցեր», -ասել է Բաքվեցին:

Խումբն իր շարքերն է հրավիրում լրագրողների, բլոգերների, իրավաբանների, գործարարների: Նրանք իրենց ներկայացնում են որպես ինտերնացիոնալիստների դեմոկրատական, ցենտրիստական խումբ, որոնք հանդես են գալիս դեմոկրատական բարեփոխումների, զարգացման էվոլյուցիոն ուղու, քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության օգտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում