Ադրբեջանական ԶԼՄ-ը հրապարակել են իրենց մոտ գտնվող Չինարիի բնակչի լուսանկարը

Ադրբեջանական ԶԼՄ-ը հրապարակել են իրենց մոտ գտնվող Չինարիի բնակչի լուսանկարը

Ttv.az-ը հրապարակել է Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանի լուսանկարը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք՝ ադրբեջանական աղբյուրները տեղեկություն էին տարածել, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում հայի են բռնել: Այս մասին տեղեկացրել էր Haqqin.az ‘կայքը հղում կատարելով տարածաշրջանային TTV-ին:

Ըստ ադրբեջանական աղբյուրի, Թովուզի շրջանի բնակիչ Մամեդով Պավրիզ Պաշա օղլուն բռնել է Հայաստանի քաղաքացի և հանձնել համապատասխան մարմիններին:

Ավելի ուշ Times.am-ին պարզ դարձավ, որ բռնվածը կամ գերեվարվածը Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանն է, ով գյուղացիների բնութագրմամբ՝ արբեցող էր, ուներ անհավասարակշիռ վարքագիծ:

Ի դեպ, Haqqin.az-ի հաղորդմամբ՝ իբր գյուղացիները տեղեկացրել են, թե բռնված Չինարիի բնակիչը պատմել է, որ իրենք երեքով են եղել, սակայն, երկուսն ականի վրա պայթել են սահմանը հատելիս և միայն ինքն է կենդանի մնացել:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Times.am– ի հետ զրույցում ասաց.

«ՀՀ ԶՈՒ-ն որևէ կորուստ չի ունեցել կապված գերու հետ»:

ՀՀ ԱԳն-ից ԳԱԼԱ-ի հետ զրույցում փոխանցեցին, որ դեռ ինֆորմացիայի չեն տիրապետում, եւ որ սահմանը հատած քաղաքացու հարցով արդեն զբաղվում է Կարմիր խաչը:

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամլո պատասխանատու Զառա Ամատունին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ հետեւում են հրապարակումներին եւ դեռեւս չկա պաշտոնական հաստատում երկու կողմերից էլ: «Մեր աշխատանքները, միջնորդի դերը պատրաստ ենք տանելու, հենց որեւէ արձագանք լինի: Պատրաստ են իրենց առաքելությունը իրականացնելու»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում