Իլհամ Ալիեւն անգամ Twitter-ում աջակիցներ չունի

Իլհամ Ալիեւն անգամ Twitter-ում աջակիցներ չունի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ավելի ակտիվ է Twitter-ում, քան ռազմադաշտում ու քաղաքական կյանքում: Միայն օգոստոսի 7-ին Ալիեւի գրառումները Twitter-ում գերազանցել է մի քանի տասնյակը: Ոճը նույնն է, բովանդակությունը’ նույնպես: «Հայերը գրավել են ադրբեջանական հողերը, հայերը պատասխան են տալու, մեր զինվորների մարտական ոգին բարձր է» եւ նմանատիպ մի քանի տասնյակ գրառումներով Ալիեւը փորձում է շահել իր ժողովր դի վստահությունն ու ինչ-որ կերպ բարձրացնել մարտական ոգին:

Ցավոք, Ալիեւի Twitter-յան նախաձեռնությունն էլ անարդյունավետ էր: «Արմենպրես»-ի թղթակիցն ուսումնասիրել է Ալիեւի Twitter-յան միկրոբլոգն ու պարզել, որ նախագահին համացանցում գրեթե ոչ ոք չի սատարում: Ալիեւն իր հասցեին լսում է ավելի շատ հայհոյանքներ ու քննադատություն, քան սատարող խոսքեր: Ավելին, Ադրբեջանի էջում ավելի ակտիվ են հայ օգտատերերը: Ընդհանուր առմամբ Ալիեւի գրառումները լայն տարածում չեն ստանում ու ընդամենը 10-15 հոգի է, որ ցանկություն է հայտնում Ալիեւի գրառումները տեղադրել իր էջում: Սա այն պարագայում, որ Ալիեւը Twitter-ում հ? ?աբնակ է եւ գրանցվել է 2011թ.:

Օրինակ, «Մենք կվերականգնեք մեր օկուպացված ու ավերված տարածքները: Մենք կվերադարձնենք այդ հողը, մենք ապրում ու ապրելու ենք այդ գաղափարախոսությամբ» գրառմանը մեկնաբանություններ են թողել բացառապես հայ օգտատերերը: Նույն պատկերն է նաեւ Ալիեւի մնացած ռազմահայրենասիրական գրառումներով: Չկա որեւէ ոգեւորիչ մեկնաբանություն, չկա որեւէ ադրբեջանցու գրառում այն մասին, որ ադրբեջանական բանակի զինվորներ ոգին բարձր է կամ այնտեղ հասարակությունը բանակի կողքին է:

Ալիեւյան վերջին գրառմանն էլ, որ պատերազմը չի ավարտվել եւ երկրորդ փուլը կսկսվի շուտով, մի շարք օգտատերեր «Բաքվի խանին» կանխատեսել են պարտություն: Որոշներն էլ նրան որակել են որպես ավանակ, ով արդեն 2-0 պարտվում է հայերին:

Ստացվում է, որ Ալիեւը աջակիցներ չունի նաեւ համացանցում: Տեսակետը, որ գուցե ադրբեջանցիներն ակտիվ չեն համացանցում, չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ նրանք շատ ակտիվ են թե facebook-ում, թե dispute.az ֆորումում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում