Անշարժ գույքի ապահովագրությունն ադրբեջանական բանակի զինծառայողի կյանքից թանկ է

Անշարժ գույքի ապահովագրությունն ադրբեջանական բանակի զինծառայողի կյանքից թանկ է

Ադրբեջանում զինվորի կյանքի համար պետության կողմից սահմանված ապահովագրական վճարը 5 անգամ ավելի քիչ է, քան միջին աշխատանքային ծավալով մարդատար ավտոմեքնայի համար սահմանված ապահովագրական վճարը:

Ինչպես հայտնում է  moderator.az լրատվական կայքը, ավտոտրանսպորտի միջոցի տերերի քաղաքացիական պատախանատվության պարտադիր ապահովագրության գծով ֆիզիկական անձանց առողջությանը հասցված վնասի համար ապահովագրության չափը, մեկ դեպքի համար 50 հազար մանաթից ավելի չլինելու պայմանով, մեկ անձի առողջությանը հասցված վնասի համար կազմում է 5000 մանաթ, երրորդ անձանց ունեցվածքին հասցված վնասի համար’ դարձյալ 5000 մանաթ: Իսկ ահա 3 հազար խոր.սմ ծավալով շարժիչի համար ապահովագրական վճարը 110 մանաթ է, ինչը նույնքան է, որքան սահմանված է մեկ զինծառայողի կյանքն ապահովագրելու համար:

«Դա նշանակում է, որ մեկ զինծառայողի կյանքի համար վճարվող ապահովագրական վճարի չափը մեկ ավտոմեքենայինից 5 անգամ պակաս է: Նույնիսկ անշարժ գույքի ապահովագրությունն է ադրբեջանական բանակի զինծառայողի կյանքից թանկ: Նվազագույնը 30 մանաթ ապահովագրության դիմաց վճարը կազմում է 25 հազար մանաթ», -նշում է ադրբեջանական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում