Հրադադարի ռեժիմը խախտվել է 420 անգամ, արձակվել ավելի քան 9000 կրակոց. ԼՂՀ ՊԲ

Հրադադարի ռեժիմը խախտվել է 420 անգամ, արձակվել ավելի քան 9000 կրակոց. ԼՂՀ ՊԲ

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 420 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում