ՊՆ խոսնակը՝ Տավուշի գյուղերի ուղղությամբ արդբեջանական կողմի կրակոցների ու ՀՀ կողմի պատասխանի վերաբերյալ

ՊՆ խոսնակը՝ Տավուշի գյուղերի ուղղությամբ արդբեջանական կողմի կրակոցների ու ՀՀ կողմի պատասխանի վերաբերյալ

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

Երեկ երեկոյան և այսօր առավոտյան հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության մի քանի տեղերում խախտելով հրադադարի ռեժիմը: Մասնավորապես տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես այրող փամփուշներով կրակել են Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ-երի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն իրենց դիրքերի ուղղությամբ կրակը դադարեցրել են: Կրկին անգամ զգուշացնում ենք, որ միջադեպերի և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:”

Հետևեք մեզ նաև Telegram-ում