Սպարապետ Վազգեն Սարգսյանը Մոնթեի մասին

Սպարապետ Վազգեն Սարգսյանը Մոնթեի մասին

«Մեր Բանակը» ֆեյսբուքյան էջը գրել է.

Սպարապետ Վազգեն Սարգսյանը Մոնթեի մասին

Գոնե ինձ համար, ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում։ Նրա անվան կողքին շատ բնորոշիչներ կարելի է շարել’ անձնուրաց հերոս, ֆանատիկոս, բայց Մոնթեի անձը բնորոշող ամենաուժեղ, ցայտուն երանգն ազնվությունն էր։ Պատերազմի մեջ թե պատերազմից դեսը, ինձ հայտնի հրամանատարներն իշխում են ու իշխել են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանիվներով եւ այլն։ Մոնթեն ենթարկեցրեց, իշխեց իր բանակին ազնվությամբ։ Պատկերացրեք 35-40 տարեկան ֆիդայի, զինվոր, մեծ ինտելեկտի տեր զորավար’ Էկզյուպերիի Փոքրիկ Իշխանի ազնվությամբ ու պարզությամբ. այս կերպարի դեմ խաղ չկա, սա իր հետեւից բանակներ կարող է տանել։ Մոնթե Մելքոնյան-Ավոյի մասին ամենամեծ հուշարձանն ու պատիվը, հիշատակի հավերժացումը կլինի իր կիսատ թողած գործը ավարտի հասցնելը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում