Ադրբեջանի մեղադրանքների թիրախում Լեհաստանն է
11/08/2014 16:30
Նմանատիպ
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրում է Լեհաստանի ԱԳՆ-ին’ Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու մեջ: Այդ մասին նշվում է ԱԱդրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ’ հավելելով, որ չի ճանաչում Լեհաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը:
Ադրբեջանը խորհուրդ է տվել լեհական կողմին լինել մաքսիմալ ուշադիր և պատասխանատու իր հայտարարություններում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լեհական կողմն անհանսգտություն էր հայտնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստ Լեյլա Յանուսի, նրա ամուսնու, լրագրող Ռաուֆ Միրկադիրովի նկատմամբ կիրառովող հետապնդումների համար և կոչ արել Իլհամ Ալիևին ձեռնպահ մնալ նման քայլերից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում