Ադրբեջանը մեկ միլիարդ դոլար է ծախսել սեփական մանաթի փոխարժեքի կայունությունը պահպանելու վրա

Ադրբեջանը մեկ միլիարդ դոլար է ծախսել սեփական մանաթի փոխարժեքի կայունությունը պահպանելու վրա

Մանաթի կուրսը ամրապնդելու և ոչ նավթային հատվածի մրցունակությունը ազգային արժույթի փոխարժեքի տատանումների ազդեցությունից զերծ պահելու համար Ադրբեջանի կենտրոնական բանկը 2014 թվականի առաջին կիսամյակում արտարժույթի 967 մլն դոլարի ստերիալիզացիա է իրագործել: Այս մասին, ինչպես հաղորդում է  «Թրենդ» լրատվական գործակալությունը, ասվում է Ադրբեջանի ԿԲ-ի ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների արդյունքներով դրամավարկային քաղաքականության մասին զեկույցում:

Նշվում է, որ Ադրբեջանի արտարժույթի շուկայում վճարային բալանսի պրոֆիցիտի պայմաններում արտարժույթի առաջարկը գերազանցել է պահանջարկը, ինչը օժանդակում է ազգային արժույթի ամրապնդմանը: Պահանջարկի եւ առաջարկի միջեւ հավասարակաշռություն ապահովելու համար Ադրբեջանի ԿԲ-ը այս տարի եւս հանդես է եկել մանաթի փոխարժեքն արհեստականորեն պահպանելու առաջարկությամբ, եւ հասել նրան, որ տարվա սկզբից դոլարի նկատմամբ մանաթի փոխարժեքը գործանականում չի փոխվել’ ամրապնդվելով 0,03 տոկոսով, նշվում է զեկույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում