Գյուլը տվեց վարչապետ դառնալու իր առաջին ազդանշանը

Գյուլը տվեց վարչապետ դառնալու իր առաջին ազդանշանը

Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ նորընտիր նախագահին պաշտոնը հանձնելուց հետո մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը նշում է, որ այս հայտարարությամբ Գյուլը տվ ել է վարչապետ դառնալու իր առաջին ազդանշանը:

Իր խոսքում «Արդարություն և զարգացում» կուսակցության վերաբերյալ բազմիցս ասելով «իմ կուսակցությունը» արտահայտությունը’ Գյուլը մասնավորապես նշել է. «Ես այս կուսակցության հիմնադիրներից եմ: Առաջին վարչապետն եմ և նախագահը: Նախագահի աշխատանքս ավարտելուց հետո անկասկած վերադառնալու եմ կուսակցություն: Ավելի բնական բան չկա, քան իմ կուսակցությանը վերադառնալը»:

Գյուլի նման հայտարարությունից հետո ավելի ճշմարտանման են դառնում այն խոսակցությունները, որ Էրդողանի’ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, հենց նա կընտրվի որպես «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր նախագահ: Խոսվում է նաև Գյուլի’ Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հավանականության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում