ԱՄՆ-ում վախճանվել Է դերասան Ռոբին Ուիլյամսը

ԱՄՆ-ում վախճանվել Է դերասան Ռոբին Ուիլյամսը

ԱՄՆ-ում 63 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսը: Նրա մարմինը հայտնաբերվել Է օգոստոսի 11-ին տեղական ժամանակով ժամը 11:55-ին (Երեւանի ժամանակով 22:55-ին) Թիբուրոն քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) դերասանի տանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ոստիկանության տվյալներով՝ մահվան նախնական պատճառն ինքնասպանությունն Է: Քորոների գրասենյակի՝ հրապարակված ամփոփագրերում նշված Է, որ «մարմնի վրա եղել են ասֆիքսիայի հետքեր»: Պաշտոնական տեղեկատվությունը կհրապարակվի փորձաքննության անցկացումից հետո, որը նշանակված Է օգոստոսի 12-ին:

Աստղի ներկայացուցիչ Մարա Բուքսբաումի խոսքով՝ Ուիլյամսը վերջին ժամանակներս տառապում Էր ծանր դեպրեսիայով: «Սա անդառնալի եւ ողբերգական կորուստ Է բոլորիս համար: Ընտանիքը խնդրում Է իրեն չանհանգստացնել այս վշտալի ժամին»,- նշել Է նա: Հոլիվուդը եւ դերասանի բազմաթիվ երկրպագուները ցնցված են Ուիլյամսի մահվան լուրից՝ նրան համարելով «կատակերգության արքա»: Դերասանի մահվան կապակցությամբ ցավակցություններ Է հայտնել, մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: «Նա միակն Էր իր տեսակի մեջ: Նա մեզ ստիպում Էր ծիծաղել եւ լալ, նա միշտ շռայլորեն հաղորդակից Էր դարձնում իր տաղանդին մեզ բոլորիս»,- ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Հաջորդ տարվա համար Ուիլյամսի պլաններում Էին նրա ամենահաջող կատակերգություններից մեկի՝ «Միսիս Դաութֆայրի» շարունակության նկարահանումները նրա մասնակցությամբ:

Ռոբին Ուիլյամսն «Օսկարի» մրցնակակիր Էր եւ «Ոսկե գլոբուս» մրցանակի հնգակի դափնեկիր: Դերասանին հռչակ բերեց Բարի Լեւինսոնի «Բարի լույս, Վիետնամ» կինոնկարը: Նա նաեւ նկարահանվել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսք են «Միսիս Դաութֆայր», «Ավգուստ Ռաշ», «Երկուհարյուրամյա մարդը», «Ուր են տանում երազանքները», «Բուժարար Ադամսը», «Ջումանջի» եւ այլ ֆիլմեր:

Ամենահեղինակավոր կինոմրցանակին դերասանն արժանացել Է «Խելացի Ուիլ Հանթինգ» կինոնկարում երկրորդ պլանի դերի համար: Ուիլյամսն ընդամենը խաղացել Է գրեթե 300 կինոնկարներում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում