Ղարիբաշվիլին ԱՄՆ-ի սենատորներին հրավիրել Է մասնակցելու Սահակաշվիլու դատավարությանը

Ղարիբաշվիլին ԱՄՆ-ի սենատորներին հրավիրել Է մասնակցելու  Սահակաշվիլու դատավարությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամերիկացի սենատորներին հղած պատասխան նամակում, որոնք անհանգստություն են հայնել Վրաստանի նախկին իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ աղմկահարույց դատական գործերի առնչությամբ, քաղաքական գործիչներին առաջարկել Է ժամանել Վրաստան և անձամբ համոզվել այն բաում, որ այդ դատավարությունները թափանցիկ են և անաչառ:

Վրացական «Տաբուլա» հանդեսն օգոստոսի 7-ին հրապարակել Է Ղարիբաշվիլիին հասցեագրված նամակն ամերիկացի սենատորներ Ջոն Մակքեյնի, Ջին Շահինի, Ջիմ Ռիշի և Մարկո Ռուբիոյի անունից, որտեղ նրանք անհանգստություն են հայտնում Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ:

Ղարիբաշվիլին ընդգծել Է, որ ինքը «պատրաստ Է բանտ գնալու», եթե երբևիցե խախտի օրենքը պարտականությունները կատարելիս: Օգոստոսի լույս 2-ի գիշերը Թբիլիսիի քաղաքային դատարանը Սահակաշվիլիի համար հեռակա ընտրել Է նախնական կալանքը որպես խափանման միջոց հետաքննության ժամանակ, հաղորդել Է Նովոստի-Գրուզիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում