Ռոուհանին գրողի ծոցն է ուղարկել իր քննադատներին

Ռոուհանին գրողի ծոցն է ուղարկել իր քննադատներին

Երկուշաբթի օրը Իրանի նախագահ Հասան Ռոուհանին դիվանագետների հետ հանդիպման ժամանակ պապանողական իր քննադատներին, որոնք հանդես են գալիս արևմտյան տերությունների հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր կնքելու դեմ, հանդես է եկել սուր քննադատությամբ’ նրանց ուղարկելով դժոխք: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Թեհրանում կայացած դիվանագետների հետ ամենամյա հանդիպման ժամանակ իր ընդդիամախոսներին Ռոուհանին քաղաքական վախկոտներ է անվանել:

«Ամեն անգամ, երբ գնում ենք բանակցությունների հայտնվում են մարդիկ, ովքեր խոսում են մեր թուլության մասին: Սատանան նրանց հետ: Գնացեք և ձեր համար ավելի տաք տեղ գտեք:Ի՞նչ պետք է մենք անենք»,- հայտարարել է Ռոուհանին’ ավելացնելով, որ իր կառավարությունը շարունակելու է Արևմուտքի հետ կառուցողական երկխոսությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում