Ադրբեջանում գոհ են Սարգսյան-Ալիև հանդիպումից

Ադրբեջանում գոհ են Սարգսյան-Ալիև հանդիպումից

Ադրբեջանի և Հայաստանի նախագահների’ Սոչիում տեղի ունեցած հանդիպումը կարել է գնահատել որպես դրական: Նման հայտարարությամբ  հանդես է եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը’ մեկնաբանելով օգոստոսի 10-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքները:

«Սոչիում հանդիպման բանակցությունների արդյունքները, ընդհանուր առմամբ, կարելի է գնահատել որպես դրական: 7 ամիս անց երկրների ղեկավարների մակարդակով ուղիղ շփումների վերականգնումը, ինչպես նաև այլ ձևաչափերով անցկացվող հանդիպումները դրական ազդեցություն կունենան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա», -նշել է Հասանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում