Ուորլիքը ոգեշնչված է Սարգսյան-Ալիև հանդիպմամբ

Ուորլիքը ոգեշնչված է Սարգսյան-Ալիև հանդիպմամբ

«Մեզ ոգեշնչում է օգոստոսի տասին Սոչիում կայացած Ալիևի և Սարգսյանի հանդիպումը, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի քննարկումն էր»: Այդ մասին, ի պատասխան ԱՊԱ գործակալության ուղղած հարցին, նշել է Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ամերիկացի համանախագահը հատուկ գոհունակություն է հայտնել, որ նախագահները հաստատել են իրենց պարտականությունները երկխոսությունը շարունակելու և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու. «Հուսով ենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա, և կողմերը, քաղաքական կամք դրսևորելով, խնդրի կարգավորման համար կգործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ադրբեջանական գործակալությանն ասել է Ուորլիքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում