DW-ն անդրադարձել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասին խոսակցություններին

DW-ն անդրադարձել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասին խոսակցություններին

Գերմանական DW–ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի կողմից խաղաղապահ առաքելություն իրականացնելու մասին խոսակցություններին:

Հոդվածում նշվում է, որ վերջերս Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարումը Ռուսաստանը կարող է օգտագործել, որպեսզի տարածաշրջանում ավելացնի իր ազդեցությունը, որի թվում է նաև կոնֆլիկտային գոտում խաղաղապահներ ուղարկելը: Նման կարծիք են հայտնում հայ փորձագետները:

Լեռնային Ղարաբաղում հայ և ադրբեջանցի զինծառայողների բախումները Երևանում նոր քննարկումներ են առաջ բերել հակամարտության լուծման մեջ Ռուսաստանի դերի վերաբերյալ:Որոշ փորձագետների կարծիքով, Մոսկվան կարող է օգտագործել իրավիճակը, որպեսզի հասնի հակամարտության գոտի իր խաղաղապահներ ուղարկելուն:
Խոսակացություններն այն մասին, որ մի օր ռուսական կապույտ սաղավարտավորները կհայտնվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի միջև դեռևս վաղուց կային, սակայն ավելի շատ ռուսական երկրորդ կարգի քաղաքական գործիչների շրջանակներում, նշում են DW-ի վերլուծաբանները:

Երևանը այդ հարցը չի բարձրացրել’ կարծելով, որ քանի դեռ պաշտոնական Մոսկվան հանդես չի եկել նման նախաձեռնությամբ, կարիք չկա դրանց արձագանքել: Սակայն երբ հուլիսի մեկին Երևան-Մոսկվա-Աստանա տեսակամուրջի ժամանակԱՊՀ երկրների ինտստիուտի ղեկավար Վլադիմիր Եվսեևը հայտարարեց, որ ռուսական խաղաղաապահ կոնտիգենտը կնպաստեր սպառնալիքի թուլացմանը, Երևանում սկսեցին անհանգստության նշաններ ցույց տալ:

Երբ հաջորդ օրը, հուլիսի երկուսին ՀԱՊԿ միջազգային խաղաղապահ օպերացիաներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ Հայաստանի ՊՆ նախարար Սեյրան Օհանյանից հարցրեցին խաղաղապահներ տեղակայելու մասին, նա կտրականապես հրաժարվեց ՀԱՊԿ-ի օգնությունից: Նա հայատարարեց, որ հրադարան արդեն իսկ քսան տարի պահվում է առանց երրորդ ուժերի միջամտության, իսկ Հայաստանի և Լեռանային Ղարաբաղի բանակը բավարար ուժ ունեն, որպեսզի ինքնուրույն կարողանան վերահսկել իրավիճակը:

Հոդվածագիրը Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը դիտարկում է  Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության գործիքների մեծացում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում