Ադրբեջանցիներն իրենց «աղվանացի» նախահորը հայտնաբերել են Մոնղոլիայում

Ադրբեջանցիներն իրենց «աղվանացի» նախահորը հայտնաբերել են Մոնղոլիայում

Ինքնության փնտրտուքների եւ ինքնահաստատվելու որոնումների մեջ գտնվող իրեն ադրբեջանցի հորջորջող ներկայիս Ադրբեջան կոչված տարածքում հայտնված անհայտ ցեղատեսակը, որը մի ժամանակ հայտարարել էր, թե կովկասյան աղվանների «ժառանգն» է, կարծես գտել է իր իրական ծագման վայրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական virtualaz.org լրատվական կայքը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ Մոնղոլիայի գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի համատեղ կազմակերպած գիտարշավի ժամանակ Ուլան-Բատորի մոտակայքում հոներին պատկանող դամբարաններից մեկում հայտնաբերել են «ադրբեջանցիների նախահոր մնացորդներ»:

Ուլան-Բատորի մոտ հոնական դամբարանատեղին հայտնաբերվել է 1912 թվականին:

Նշվում է, որ ռուս գիտնական Նատալյա Պոլոսմակի գլխավորությամբ արշավախումբը դամբարաններից մեկում հայտնաբերված մարդու ատամի հետազոտության արդյունքում եզրակացրել է, որ այդ ատամը պատկանում է «Ադրբեջանի, Դաղստանի եւ Արեւմտյան Հնդկաստանի ներկայիս բնակչության մարդաբանական տեսակին համապատասխանող կնոջ»: Ի դեպ, անհասկանալի է, թե ինչու ադրբեջանական կայքը իրենց «նախամոր» ատամը ներկայացնում է որպես «նախահոր»:

Ինչպես երեւում է’ իրենց ադրբեջանցի համարող հարեւան արհեստածին երկրի բնակիչները սկսել են խոստովանել, որ իրենք բոլորովին էլ բնիկներ չեն եւ իրենց նախահայրերը կասպյան արեւմտյան ավազան են եկել հեռավոր Մոնղոլիայից:

Նշենք, որ ադրբեջանցիների կողմից արյունակից եղբայրներ անվանվող ներկայիս Թուրքիայի բնակիչ թուրքերը վաղուց են խոստովանել իրենց բնիկ չլինելը: Թուրքիայի յուրաքանչյուր ղեկավար իր պարտքն է համարում առաջին հերթին հարգանքի այց կատարել Մոնղոլիայի հոների դամբարանատեղի’ համարելով նրանց իրենց նախահայրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում