Ի հեճուկս հայ-ադրբեջանական սահմանագոտու լարված իրավիճակի. լուսանկարներ

Ի հեճուկս հայ-ադրբեջանական սահմանագոտու լարված իրավիճակի. լուսանկարներ

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ոռոգման ջրագիծ Բաղանիսում

Չնայած հայ-ադրբեջանական սահմանագոտու լարված իրավիճակի ժամանակ էլ մենք մեր գործն ենք անում՝ արհամարհելով թշնամու կրակոցները։ Օրեր առաջ հրապարակել էի , որ «Յալկեզեան» հիմնադրամի ֆինանսավորմամբ և «ՇԵՆ» բարեգործական-հասարակական կազմակերպության միջոցով ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում անկացվելու է 3600 մետր ջրագիծ։ Այսօր արդեն սկսել ենք շինմոնտաժման և զոդման աշխատանքները , նախատեսում ենք ծրագիրը ավարտել 45 աշխատանքային օրվա ընթացքում։ Արդյունքում 54 հա տնամերձ այգի կունենա ոռոգման ջուր։

Բարի ընթացք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում