Հուշեր Մոնթեի առօրյայից

Հուշեր Մոնթեի առօրյայից

Միսակ Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մոնթեն արցախյան պատերազմի տարիներին մի քանի ամիս ապրել է Մարտունու շրջանի բնակիչներից մեկի տանը, որի տանտիկինը ակնացածնքով է հիշում նրան, պատմում, որ Ավոն չէր սիրում շքեղ հագնվել, միշտ պատառոտված հագուստ էր կրում, կարկատանները բերում էր,խնդրում, որ նա կարեր, իսկ այն հարցին, թե ինչու նորը չի հագնում, Ավոն պատասխանում էր, որ թող նորերը դիրքերի տղերքը հագնեն, իր համար կարկատածն էլ է բավական:
Ուտելիքներից սիրում էր մածունը, ինչ ուտում էր, հետը մածուն էր ուտում: Թեյ էր խմում առավոտները, գդալը գցում էր ջրի մեջ, հետո մտցնում շաքարավազի մեջ: Ու տանտիկնոջ հարցին, թե ինչ է անում, Ավոն պատասխանում է, որ այդքանն էլ է բավական, դրանից ավելի չի հասնում, պատերազմ է, բոլորն էլ էդպես պիտի օգտվեն:

Մոնթեն էդպիսին էր՝ շատ հանգիստ, համեստ, իրեն գովել չէր սիրում, ժողովուրդն էլ այնքան էր հարմարվել իրեն, այնքան էին սիրում, ընդունում, որ աղոթում էին, որ Ավոի մազը չծռվի: Ժողովուրդն այնքան էր հավատում նրան, որ երբ գրադը խփում էր, ասում էին՝ տեսնես Ավոն էստեղ ա, եթե Ավոն էստեղ լինի, գրադն իրենց չի վնասի, այնքան հավատով էին լցված դեպի նա…

Հետևեք մեզ նաև Telegram-ում