Օբաման շնորհավորել է Էրդողանին
13/08/2014 10:43
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել և շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
ԱՄՆ նախագահը հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ Էրդողանը, լինելով ժողովրդի կողմից ընտրված առաջին նախագահը, կկարողանա երկիրն առաջ տանել:
Կողմերը քննարկել են նաև Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները:Նրանք խոսել են նաև Գազայի հատվածում կրակի դադարեցման մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում