Թվիթերն ուսումնասիրում է «Ալիևի գործը»

Թվիթերն ուսումնասիրում է «Ալիևի գործը»

վիթերն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ գրառումներին: Ալիևը էջը Թվիթերում report արած որոշ անձինք ընկերությունից պատասխան են ստացել, որում նշվում է հետևյալը .«Մենք տեղյակ ենք այս հաշվի մասին և ուսումնասիրում ենք վերջինիս կողմից Թվիթերի կանոնների խախտման հարցը»:

«Թվիթերում բողոք գրացելուց հետո միանգամից պատասխան է ստացվում, որ այն ընդունվել է: Ալիևի դեպքում ևս այդպիսի բողոքներ էին արվել, և նմանատիպ պատասխան էր ստացվել: Այժմ նամակ է ստացվել, որ, այպես կոչված, case-ը (խմբ. գործը) ուսումնասիրվում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Միայն օգոստոսի 7-ին Ալիեւի գրառումները Twitter-ում գերազանցել է մի քանի տասնյակը: «Հայերը գրավել են ադրբեջանական հողերը, հայերը պատասխան են տալու, մեր զինվորների մարտական ոգին բարձր է» եւ նմանատիպ մի քանի տասնյակ գրառումներով Ալիեւը փորձել էր շահել իր ժողովրդի վստահությունն ու ինչ-որ կերպ բարձրացնել մարտական ոգին:

Ադրբեջանի նախագահի սերը Թվիթերի հանդեպ ծաղրանքի առարկա դարձավ բազմաթիվ առաջատար արևմտյան լրատվամիջոցներում: BBC-ն նրան նույնիսկ անվանեց «պատմության մեջ առաջին նախագահը, ով պատերազմ է սպառնում Թվիթերով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում